ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իտալացի եվրապատգամավորները կոչ են արել Մոգերինիին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել

Իտալացի եվրապատգամավորները կոչ են արել Մոգերինիին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել
15.04.2016 | 10:44

Եվրախորհրդարանի իտալացի պատգամավորներ Սալվատորե Պոգլիեզեն և Ռեմո Սերնաջիոտոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման վերաբերյալ գրավոր դիմում են ներկայացրել Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին: Եվրապատգամավորները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակումներն ուղեկցվել են միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, խախտվել են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, 1949-ի Ժնևի կոնվենցիաների, 1977-ի այդ կոնվենցիաների լրացուցիչ արձանագրությունների և 1989-ի Երեխաների իրավունքների կոնվենցիայի դրույթները: Պոգլիեզեն և Սերնաջիոտոն ցավ են հայտնել հակամարտության քաղաքացիական զոհերի կապակցությամբ` շեշտելով, որ «ադրբեջանական հարձակումների հիմնական թիրախները քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունն էր»: «Առաջին զոհերից մեկը 12-ամյա տղա էր: Բացի այդ, արձանագրվել և փաստագրվել են նաև քաղաքացիական անձանց տանջելու, պատժի ենթարկելու և խեղելու դեպքեր»,- ընդգծել են իտալացի եվրապատգամավորները: Նրանք առաջարկներ են ներկայացրել Ֆեդերիկա Մոգերինիին` կոչ անելով հաշվի առնել ԵՄ-Ադրբեջան գործընկերության և համագործակցության համաձայնագրի հիմքի ու նշված միջազգային իրավունքի դրույթների խախտումները և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Պոգլիեզեն և Սերնաջիոտոն շեշտել են, որ ԵՄ-ն պետք է աջակցի «հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին` թույլ չտալու համար Եվրոպայի միակ ինքնակարգավորվող հրադադարի շարունակական խախտումներ»: Եվրապատգամավորների կոչը ողջունել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: Սալվատորե Պոգլիեզեն Եվրոպական խորհրդարանում ներկայացնում է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, իսկ Ռեմո Սերնաջիոտոն Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների դաշինքը:

Դիտվել է՝ 2448

Մեկնաբանություններ